Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկը տրամադրել է Գյումրու անօթևաններին բնակարանով ապահովելու բարեգործական աճուրդին (լուսանկար)
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես միացել է Գյումրու անօթևաններին բնակարանով ապահովելու բարեգործական աճուրդին:
Մարտի 19-ին կայանալիք աճուրդին ֆուտբոլիստը տրամադրել է իր ստորագրությամբ «Բորուսիայի» մարզաշապիկը:
Ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը, Mediamax Sport-ին շապիկը փոխանցելիս հույս է հայտնել, որ աճուրդը հաջող կանցնի, ու կազմակերպիչները կկարողանան հավաքել անհրաժեշտ գումարը: Այս մասին գրում է mediamax.am-ը:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու