Արծվիկ Մինասյանին փոխարինեց «Կարկոմավտոյի» սեփականատեր Կարեն Շախմուրադյանը. ԿԸՀ
Քաղաքական
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը հանձնեց ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ լրատվական ծառայությունից, այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանին տալու վերաբերյալ:
Նշենք, որ Կարեն Շախմուրադյանը «Կարկոմավտոյի» սեփականատերերից մեկն է, ով ընդամենը մեկ ամիս է, ինչ համալրել է ՀՅԴ շարքերը, բայց արդեն հասցրել է ցուցակում հասնել 10-րդ տեղը և Ազգային ժողովում անցնել պատգամավորական գործունեության:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար