Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կա Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. Բաբուխանյան Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. Վարդանյան Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.am Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը 

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացվել է կառավարության հաստատմանը

Քաղաքական

ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այն ընդգրված է կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը տեղադրված է կառավարության կայքում, իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է և որոշակի տարբերություններ կան Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ և այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման:

Նախագծում նշված է, որ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից: Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետներով:

Միաժամանակ նշվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101: Ազգային ժողովի մանդատների սկզբնական բաշխումը կատարվելու է՝ հիմք ընդունելով 101 թիվը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից' կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվելու է 13 ընտրական տարածք՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում:

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրելու է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է լինուլու երկու մասից:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ' մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվելու է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Նախագծով սահմանվում է, որ քվեարկությունն անցկացվելու է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում՝ ժամը 8.00-ից մինչև 20.00-ն՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից: Քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են վիճակահանությամբ' կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Կառավարության կողմից հաստատվելուց հետո Ընտրական օրենսգրքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինՄեծ Բրիտանիան կարող է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործել հեռահար հրթիռՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշներըԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներինԴատարանն արձանագրել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները զրպարտել են Բագրատ ՍրբազանինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մերցը պատասխանել է Թրամփի՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատությանը Իրանը զգուշացրել է ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ն խախտի իր պարտավորություններըԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումԳերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանըՇինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության
Ամենադիտված