Ոստիկանությունում փոփոխությունները շարունակվում են. հայտնի են անուններ
Հայաստան
Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ըստ այդմ՝ ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ
ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը նշանակվել է Արագածոտնի ոստիկանապետ։
Կոտայքի մարզային ոստիկանապետ է նշանակվել Լայերտ Գրիգորյանը, Շիրակի մարզային ոստիկանապետ՝ Սարգիս Մարտիրոսյանը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Գառնու բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանը։
Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արտակ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ։
Մեծամորի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանը։ Իսկ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնականի բաժնի պետ։
Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ է նշանակվել Մաշտոցի բաժնից Դավիթ Սարգսյանը, իսկ Մաշտոցի բաժնի պետ է նշանակվել Ռուբեն Ներսիսյանը, ով նախկինում եղել է Մասիսի բաժնի պետը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը