Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան դարձել են քույր քաղաքներ
Արցախ
Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը։
Նախատեսվում է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում մշակույթի, զբոսաշրջության,սպորտի բնագավառներում։
Որոշման նախագիծը ներկայացվել է ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։
Ֆրանկու դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում, ունի մոտ 145 հազար բնակիչ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան