«Հրապարակ». Գալուստ Սահակյանի մոտ մերձինսուլտային վիճակ է եղել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության պատասխանատուներից հետաքրքրվեցինք Գալուստ Գրիգորիչի առողջական վիճակով՝ հո ինսուլտ-բան չի՞ տարել: Թե՝ չէ, մերձինսուլտային վիճակ է եղել՝ հիպերտոնիկ ուժեղ կրիզով, ինսուլտ չի եղել, սակայն իրեն տևական հանգիստ է պետք:
Ո՞վ կտա Գրիգորիչին հանգստանալու հնարավորություն, քանզի վաղը՝ մարտի 4-ին, Հայաստան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահ Քրիստինե Դեֆրայնը՝ երկօրյա աշխատանքային այցով, և եթե նրան Գրիգորիչը չընդունի-չճամփի, կստացվի, որ պալատում և կուլիսներում թափառող զրույցները որոշակի հիմքեր ունեն, և որ մրցակցություն կա իր և Շարմազանովի միջև, որն առանց այն էլ խորհրդարանի «գործերով» թափառում է աշխարհով մեկ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից