«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ը անցել է երաժշտական գործիքների վաճառքին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա էլ անցել է երաժշտական գործիքների վաճառքին։ Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ։ Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված։ Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց։
Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մեկ օր, և երեկվա դրությամբ գնային առաջարկներ դեռևս չկային։»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից