«Կանգնեք, կանգնեք, պարո՛ն Գյոզալյան». կառավարությունը դաշնակցական մարզպետեր նշանակեց
Քաղաքական
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ նշանակվեց Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:
Նշենք, որ այս նշանակումը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ ստորագրված հուշագրով, ըստ որի՝ Դաշնակցությանը տրվեց երեք նախարարական պորտֆել և մարզպետի երկու պաշտոն:
Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը: Մինչ նախարարը ներկայացնում էր իր կուսակից մարզպետերին, վարչապետը հորդորեց Գաբրիել Գյոզալյանին կանգնել.
«Կանգնեք, կանգնեք, պարոն Գյոզալյան»,- ասաց վարչապետը և շնորհավորեց մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը մարզպետերին մաղթեց բեղմնավոր աշխատանք:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը