«Գլուխները դնում են բարձին, թող մի քիչ էլ մեր ազգի մասին մտածեն». նաիրիտցիները հանդիպեցին Լևոն Յոլյանի հետ (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ ցանկանալով հանդիպել գործարանի հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Այվազյանի հետ, սակայն, հանդիպումն այդպես էլ չստացվեց:
Փոխարենը նաիրիտցիները հանդիպեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ, ով որպես նախարար առաջին անգամ մասնակցում էր կառավարության նիստին: Նիստից հետո նախարարը մոտեցավ նաիրիտցիներին, նրանց հետ խոսեց, ներկայացրեց, որ ինքը դեռ պետք է ծանոթանա իրավիճակին: Նախարարը գործարանի նախկին աշխատակիցներից երկու ամիս ժամանակ խնդրեց: Նաիրիտցիների համար, իհարկե, դա շատ երկար ժամանակ էր, սակայն նախարարը պնդեց, որ իրեն այդքան ժամանակ հարկավոր է՝ հարցն ուսումնասիրելու համար: Նրա խոսքով՝ «Նաիրիտի» հարցը սովորական հարց չէ, դեռ պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավոր ներդրողների հարցը և այլն:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը