«Բորուսիան» բոլորովին այլ թիմ է, քան երեք տարի առաջ, մեզ համար հեշտ չի լինելու. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մայնցից» կրած պարտությանը և «Բորուսիայի» հետ առաջիկա խաղին:
«Շնորհավորում եմ «Մայնցին»՝ հաղթանակի համար: «Բավարիան» բավականին լավ խաղ ցուցադրեց, բայց Բունդեսլիգայում դեռևս ոչ մի թիմ չի հաղթել չորս անգամ անընդմեջ: Ներկայիս Դորտմունդի «Բորուսիան» բոլորովին այլ թիմ է, քան երեք տարի առաջ: Հիմա պետք է մտածենք հաջորդ խաղի մասին: Այս խաղն ազդանշան էր, որ մեզ համար հեշտ չի լինելու»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու