Լևոն Յոլյանը՝ իր նշանակման, ՀՀԿ-ին չանդամակցելու և էլեկտրաէներգիայի գնի նվազման մասին
Քաղաքական
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցեց Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նախարարն ասաց, որ խորանալու է բոլոր խնդիրների մեջ և փորձելու է օպտիմալ լուծումներ գտնել:
Հարցին, թե արդյոք նրան նախարար նշանակելը Հանրապետականի շնորհակալությո՞ւնն էր այն բանի դիմաց, որ աշխատել է «Այո»-ի շտաբում, Յոլյանը պատասխանեց. «Ես ընդգրկված եմ եղել ոչ միայն «Այո»-ի շտաբի աշխատանքներում, ես ընդգրկված եմ եղել նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հանրապետականի աշխատանքներում»:
Իսկ թե ինչո՞ւ չի անդամակցում այդ կուսակցությանը, նորանշանակ նախարարն ասաց, որ ինքը համապատասխան մոտեցումներ ունի. բացի Կոմունիստական կուսակցությունից, որի շարքերն ընդունվել է ուսանող տարիներին, այլ կուսակցության չի անդամակցել:
Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանում հոսանքի բարձր գներին և ասաց, որ շատ կցանկանա էլեկտրաէներգիայի գինը նվազի, և ինքը պատրաստ է դրա համար անել հնարավորը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը