Ո՞վ ասաց, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է. Շիրակի մարզպետ (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ մարզպետն այն կարծիքին չէ, որ Գյումրին համարվում է ընդդիմադիր քաղաք, քանի որ կարծում է, որ եթե ընտրություններում իշխանությունը պարտվում է, չի նշանակում՝ քաղաքն ընդդիմադիր է.
«Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ շատ խնդիրներ լուծելու ենք»,- ասաց մարզպետը:
Այն հարցին էլ, թե ըստ իրեն՝ Գյումրիում վստահում են իշխանություններին, մարզպետը պատասխանեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»:
Մարզպետը հիշեցրեց նաև, որ իշխանությունների հետ ՀՅԴ-ի համագործակցությունն անժամկետ է, և ընտրություններից հետո ինքը կշարունակի պաշտոնավարել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը