«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց 9 հոգով մնացած «Ռայո Վալյեկանոյին». Օզբիլիսը չմասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 5:1 հաշվով առավելության հասավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:
Մեկնարկից 22 րոպե անց Իվան Ռակիտիչը բացեց հաշիվը, մեկ րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց կատալոնացիների գոլային առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին դաշտի տերերը մնացին տասը հոգով՝ կարմիր քարտ ստացավ Դիեգո Լյորենտեն:
Երկրորդ խաղակեսում ՝ 53-րդ րոպեին Մեսսին հեղինակեց իր երկրորդ գոլը, իսկ 4 րոպե անց դաշտի տերերը խփեցին այս խաղում իրենց միակ գոլը: Աչքի ընկավ Մանուշուն:
67-րդ րոպեին գրանցվեց հանդիպման երկրորդ կարմիր քարտը, այս անգամ «Ռայո Վալյեկանոյի» կազմից հեռացվեց Մանուել Իտուրան: 69-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցից վրիպեց Լուիս Սուարեսը:
72-րդ րոպեին Լիոնել Մեսսին Բուսկետսի փոխանցումից հետո դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ 84-րդ րոպեին Արդա Թուրանը վերջակետ դրեց հանդիպմանը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը դաշտի տերերի պահեստայինների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո կապտանռնագույնները իրենց միավորների քանակը հասցրին 69-ի և Լա լիգայի մրաշարային աղյուսակի առաջատարն են: «Ռայո Վալյեկանոն» իր ակտիվում ունի 26 միավոր:
Սուարեսի վրիպումը

























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու