«Բորուսիան» ու Գյունդողանը համաձայնության չեն եկել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը՝ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնության չգալու արդյունքում, դորտմուդյան թիմը մրցաշրջանի ավարտից հետո տրանսֆերի կհանի ֆուտբոլիստին:
Նշենք, որ Գյունդողանի գործող պայմանագիրը ավարտվում է 2017թ-ի ամռանը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու