Ես քանի՞ եմ ասել՝ Դավիթը քաղաքապետ չի ու-զո՜ւմ դառնա. Մհեր Սեդրակյան
Քաղաքական
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է' «հայրեր-որդիներ» կոնֆիգուրացիան վաղուցվանից է իշխանությունը դրել շրջանառության մեջ: Դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների և, իհարկե, վերջին' սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոնկրետ Սերժ Սարգսյանն «աշխատել» է ոչ թե Մհեր Սեդրակյանի' Թոխմախի, այլ նրա որդու' Երևանի ավագանու անդամ, դրսում կրթություն ստացած Դավիթ Սեդրակյանի հետ, որպես օրինակելի դիդակտիկ մոդել' օդիոզների սերնդափոխության:
Օրենսգրքով Երևանը նոր ռեյտինգային տարածքների բաժանման քարտեզը նույնպես այդ սկզբունքով է «գծվել», և Էրեբունի-Շենգավիթ թաղն այլևս ոչ թե գողականով է «նայվելու», այլ «դիտվելու» է «ցիվիլաբար»: Դա Ձեր որդու համար «ռազմինկա՞» էր քաղաքապետ դառնալու ճամփին, հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ես քանի՞ եմ ասել' Դավիթը քաղաքապետ չի ու-զո՜ւմ դառնա»:
Պատգամավո՞ր է դառնալու Ձեր փոխարեն, Դուք պատրա՞ստ եք Ձեր տեղը զիջել նրան և պատգամավոր չդառնալ: «Գիտես, ասեմ' իմացի, ե՛ս եմ որոշողը, ինձ ոչ մեկը չի կարա ասի-պարտադրի' պատգամավոր դառնամ, թե չդառնամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից