«Հրապարակ». Իշխանությունները շունչները պահած սպասում են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները շունչները պահած սպասում են, թե, իրենց բնորոշմամբ, արևմտյան «վոտչինաներում», հատկապես Գյումրիում և Վանաձորում, ՏԻՄ ընտրություններին ինչ կլինի, արդյոք թեկնածուներ կդնե՞ն ընդդիմադիր Լևոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը, ինչն էլ կազդանշանի, թե Արևմուտքը որքան է «ոտքը դնելու գազին»' խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ի դեպ, ՀՀԿ-ն արդեն իսկ յուր ոտքը «դրել է արգելակին» ու հայտարարել, որ այդ քաղաքներում ընտրությունների գնալու է սեփական ցուցակով: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, հարցրինք Լևոն Բարսեղյանին: «Քաղաքականության մեջ ասում են' երբեք մի ասա երբեք. բայց 99,9 տոկոսով' ոչ:
Գիտեք երևի, որ լինելու են ոչ թե ուղիղ, այլ' ավագանու ընտրություններ, ես, անշուշտ, կուզենամ լինել ավագանու կազմում ու պիտի տեսնեմ, թե ինչպիսի հնարավորություն կա որևէ ցուցակով մասնակցելու»: ՀՀԿ-ի՞: «Միանշանակ' ոչ, նրա վարած այլանդակ քաղաքականության պատճառով, միանշանակ ոչ՝ նաև ՀՅԴ-ի ցուցակով: Ոչ մեկի առանձին ցուցակում ես ինձ պատկերացնել չեմ կարող»: Նիկոլի՞: «Ոչ մեկի առանձին ցուցակում: Մնում է 2 տարբերակ՝ կամ որևէ դաշինքի մեջ. օրենքը թույլ է տալիս 30 տոկոս անկուսակցականների ընդգրկում այնտեղ, և կամ' չառաջադրվել»: Իսկ երրորդ տարբերակը' սեփական կուսակցության ստեղծո՞ւմը: «Ոչ, ես իմ հայացքներով անարխիստ եմ և չեմ կարող որևէ կուսակցության մեջ լինել»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից