Իրավիճակը սահմանին հարաբերականորեն հանգիստ է. Սեյրան Օհանյան
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրավիճակը սահմանին որակում է հարաբերականորեն հանգիստ: Այսօր՝ մարտի 5-ին, պատասխանելով լրագրողների հարցին՝ պաշտպանության նախարարը նշեց. «Առաջին գծի ստորաբաժանումները, զինծառայողները կանգնած են հաստատկամ ու իրենց առջև դրված խնդիրները կատարում են պատշաճ կերպով»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը