Պոկել են ականջս, փիտել մազերս. Հրաչ Մուրադյանի հեգնանքով պատասխանը՝ սկանդալային միջադեպի հետ կապված հարցերին (անոնս)
Բլոգոսֆերա
«Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի վարող Հրաչ Մուրադյանը, ով վերջին օրերին դարձել էր բուռն խոսակցությունների առիթ, խուսափում էր լրատվամիջոցների հետ շփվելուց և ի վերջո պարզաբանելուց, թե ինչ է իրականում կատարվել:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը YouTube-ի իր ալիք տեսանյութ էր ներբեռնել և ֆեյսբուքյան իր էջում գրել, որ Հրաչ Մուրադյանին ծեծել են, իսկ վերջինս իր հերթին «սպառնացել է» հանդիսատեսին՝ այդ կադրերից ոչինչ չհրապարակել:
Այսօր արդեն հաղորդավարը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն և այլն...
Ով, ինչ հասցրեց գրեց, բայց ես ողջ և առողջ եմ։
Այսքան ժամանակ լուռ էի ավելորդություններից զերծ մնալու համար, բայց… ստացվեց այն, ինչ ստացվեց։
Ներողություն եմ խնդրում ընտանիքիցս, ընկերներիցս ու բոլոր այն մարդկանցից, ովքեր անհանգստացել են այս կայծակնային արագությամբ տարածված ու տարբեր շահարկումերի ենթարկված «լուրի» պատճառով։
Հ.Գ. Սա էլ այն եթերի անոնսի հղումը, որը կցուցադրվի առանց մոնտաժի թեմայի հետագա շահարկումներից խուսափելու համար»։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը