Իտալիայում վախճանվել է դերասան Ռիկարդո Գարոնեն, ով խաղացել է Ֆելինիի ֆիլմերում
Գիտություն և Մշակույթ
Կյանքի 90-րդ տարում Միլանի հիվանդանոցներից մեկում վախճանվել է իտալացի դերասան Ռիկարդո Գարոնեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:
Գարոնեն կեսդարյա կարիերայի ընթացքում, որը 1949 թվականին սկսվել է Մարիո Մատոլիի «Ադամը և Եվան» ֆիլմով, նկարահանվել է ավելի քան հարյուր կինոժապավեններում, այդ թվում՝ հեռուստատեսության համար: Նա կատակերգական դերերով հռչակվել է այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին («Քաղցր կյանք»), Մարիո Մոնիչելին, Դինո Ռիզին, Էտորե Սկոլան, Դամիանո Դամիանին:
Վերջին տասնամյակներին Գարոնեն աշխատում էր հեռուստատեսային նախագծերում, ինչպես նաև զբաղվում էր կրկնօրինակմամբ, այդ թվում՝ դիսնեյյան մուլտֆիլմերի հերոսների, ներառյալ «Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ» կինոնկարը (2010 թ.):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)