Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Անսկզբունքայնության դառը պտուղները…

Վերլուծական

Ասում են՝ մարդկությանը հայտնի բոլոր մասնագիտություններից ամենավիճարկելիներից մեկը քաղաքական գործչի մասնագիտությունն է, իսկ ամենավարկաբեկված ոլորտներից մեկն էլ՝ քաղաքականությունը, քանի որ ամենից հաճախ այստեղ կարելի է հանդիպել այնպիսիներին, որոնք, մի կողմ դրած սկզբունք ու բարոյականություն, զբաղվում են տարրական հոգեվաճառությամբ:

Ցավոք, Հայաստանում ևս քիչ չեն այպիսիք, որոնց քաղաքական կարիերան ավելի շուտ հիշեցնում է նմանատիպ մի բան, քան սկզբունքային մարդու վճռակամությունից բխած գործունեություն: Այդպիսիք հատկապես հանդիպում են երիտասարդ քաղաքական գործիչների շրջանում, որոնց կյանքի միակ իմաստն ու նպատակն ամեն գնով ակտիվ քաղաքականության մեջ մնալն է՝ հետագայում նախարար կամ այլ տիպի բարձրաստիճան պաշտոնյա դառնալը:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այդ երիտասարդներից ամենահանրահայտներից մեկը Վահան Բաբայանն է, ում քաղաքական գործունեությունը, ինչպես հաճախ է պատահում մեզանում, սաղմնավորվել է դեռևս նրա՝ ուսանողական խորհրդի նախագահ եղած շրջանում: Տակավին երիտասարդ՝ նա այս երկար տարիների ընթացքում հասցրեց 4 կուսակցություն փոխել: Նա մեկն է, ում իրավամբ կարելի է համարել մեր վերջին 15-16 տարվա քաղաքական դաշտի որակի յուրատեսակ ինդիկատոր, դաշտ, ուր արժևորվում են ոչ թե մարդու համոզմունքները, սկզբունքները, պարկեշտությունը, այլ՝ ճիշտ հակառակ որակները. Բաբայանի քաղաքական կարիերան ասվածի վառ ապացույցն է:

Վստահաբար կարելի է ասել, որ Բաբայանի կյանքի ու աշխատանքային գործունեության վրա որևէ կուսակցություն այնքան խորը հետք չի թողել, որքան ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն մի նոր ծննդավայր դարձավ այս երիտասարդի համար, նոր սկզբի աղբյուր, որը, սակայն, պետք է շուտով ցամաքեր՝ պատռելով ոմանց՝ փարիսեցիական կեղծ բարեպաշտությամբ քողարկած զազրելի երեսը: Եվ այսպես, եթե փորձենք հասկանալ, թե հատկապես որն էր Բաբայանի՝ ԲՀԿ մտնելու բուն նպատակը, պետք է ասենք, որ, ամենայն հավանականությամբ, այնտեղից յուղոտ պատառ փախցնելու հույսերը. ժամանակին բավական ազդեցիկ կուսակցություն էր, իսկ ունեցած ֆինանսական միջոցներով էլ միանգամայն համադրելի էր իշխող Հանրապետական կուսակցության հետ:

Բաբայանը, որ լավ էր սերտել հայրենական քաղաքական խայտաբղետ դաշտում սեփական խերն ու շառը տարբերակելու դասերը, արեց ամեն բան՝ հայտնվելու հենց այն քաղաքական ուժի շարքերում, որն իրեն խոստանում էր ավելի քան փայլուն ապագա: Այլ կերպ ասած՝ Բաբայանին այստեղ բերողը ոչ թե գաղափարն էր, այլ շատ ավելի շոշափելի մի բան՝ անձնական շահը: Տեսնելով, սակայն, որ իր հաշվարկները՝ կապված ԲՀԿ ապագայի հետ, այնքան էլ չեն արդարանում, որոշում է ընդունում դուրս գալ կուսակցությունից ու փնտրել այն վայրը, ուր շատ ավելի հարմարավետ ու տաքուկ կլինի իր համար: Իսկ թե որտեղ է պատրաստվում մտնել այս երիտասարդը, կարծես հետզհետե սկսում է պարզ դառնալ:

Մասնավորապես՝ պատգամավոր Բաբայանը մի առիթով հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի սպառազինությունների ու դրանց տեղակայման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների հրապարակումն ամենևին էլ գաղտնիք չէ և չի ազդում ՀՀ անվտանգության վրա: Ակնհայտ է, որ Բաբայանն այս հայտարարությամբ փորձում է հիմա էլ աչքի ընկնել ռուսամետ դաշտում գործող ուժերի մոտ՝ հստակ ազդանշան ուղարկելով նրանց, որ ինքը բաց է ու պատրաստ է լսել համապատասխան առաջարկներ: Այս կապակցությամբ կցանկանայինք մի հարց ուղղել Բաբայանին. արդյոք ինքն իրեն այդչափ արժեքավոր մե՞կն է համարում, որ կարծում է, թե առաջատար քաղաքական ուժերն ու անգամ համաշխարհային ուժային բևեռները պետք է իրենց բանուգործը թողեն ու զբաղվեն Բաբայան որսալով, ասենք հետախուզեն, թե որտեղ է գտնվում այդ անգին գանձը, որ տանեն ու դնեն իրենց գլխներին: Համաձայնե՛ք, որ մեծամտությունն էլ պետք է բանականության սահմաններում լինի, ինչը Վահան Բաբայանի դեպքում ակնհայտորեն ֆետիշացված է:

Մնում է հուսալ, որ օրերից մի օր մեր քաղաքական դաշտն այնպես կբարեփոխվի ու իրապես կկայանա, որ այլևս ստիպված չենք լինի մեր քննարկան հերոս դարձնել նրանց, ովքեր իրենցից, խոշոր հաշվով, ոչինչ չեն ներկայացնում, ու մեր ուշադրությունը կկենտրոնացնենք շատ ավելի գլոբալ հարցերի վերլուծության վրա, այլ ոչ թե ստիպված կլինենք բաց տեքստով գրել, թե ով իրենից ինչ է ներկայացնում:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված