Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծին Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա Տղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը Լիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանից #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին 

«ՀԺ». Աֆերիստներ պետական մակարդակով. ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ պետի «բախչեն»

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին armtimes.com կայքը հրապարակել էր տեղեկատվություն ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) կողմից օգտագործված սուրճի բաժակներ, խաղալիքներ, հագուստ ու կոշիկ աճուրդի հանելու մասին, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում: Տխուր պատկեր է, իհարկե, երբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով մարդը դատական կարգով զրկվում է իր սեփականությունից, որը հետագայում ԴԱՀԿ ծառայության կողմից հանվում է աճուրդի:

Այս կարգով աճուրդի հանված գույքի քանակն ու տեսականին ուղղակի սահմռկեցուցիչ է: Արդա՞ր են արդյոք կազմակերպվող աճուրդները: Նման պայմաններում այս հարցը առավել կարեւորություն է ստանում: Մեր ձեռքի տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ աճուրդները պարզապես ֆիկցիա են, եւ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք պետական պաշտոնյաների հետ սերտաճած աֆերիստների խմբերի հետ, որոնք մարդկանց դժբախտության վրա «բիզնես» են դրել: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը ուսումնասիրել պաշտոնական այն կայքը, որի միջոցով իրականացվում են այդ աճուրդները: Կայքի հասցեն է' harkadir.ajurd.am:

Մի երկու խոսքով նկարագրենք, թե ինչպես կարելի է մասնակցել այդ աճուրդներին: Աճուրդներին մասնակցել ցանկացողը մի քանի քայլ անելով գրանցվում է կայքում, ստանում կոդ: Կայքում ներկայացվում են աճուրդի հանված ապրանքները իրենց նկարագրություններով, եւ սկսվում է աճուրդը: Մասնակիցը համապատասխան պատուհանում գրում է, թե տվյալ ապրանքը ինքը քանի դրամով է պատրաստ գնել: Մեկ ուրիշ մասնակից, տեսնելով այդ գինը, իր առաջարկած գինն է գրում: Մի երրորդ մասնակից նախկին առաջարկները տեսնելով՝ ներկայացնում է իր առաջարկը եւ այսպես շարունակ: Դա տեւում է այնքան, մինչեւ որեւէ մեկը առաջարկի այնքան բարձր գին, որ մյուս մասնակիցները այլեւս չմասնակցեն, եւ աճուրդի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտին ամենաբարձր գին առաջարկածը դառնում է սեփականատերը: Սա՝ տեսականորեն:

Գործնականում պատկերը բոլորովին այլ է: Վերը բերված ձախ նկարում ներկայացված է մարտի 9-ին տեղի ունեցած մի պատահական աճուրդի ընթացքը: Ամենաձախ սյունակում մասնակիցների կոդերն են, մեջտեղի սյունակում առաջարկները ներկայացնելու ճշգրիտ ժամը, իսկ երրորդ սյունակում'առաջարկած գները: Հիմա ուշադրություն դարձրեք ամենավերեւի 12 տողերին: 6916 կոդով մասնակիցը ժամը 12:30:43-ին առաջարկ է ներկայացնում, որ ինքը տվյալ ապրանքը կգնի 47 հազար 475 դրամով: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը պատասխանում է այդ առաջարկին' 500 դրամ ավելի: Երկու րոպե անց 6916 մասնակիցը նոր առաջարկ է ներկայացնում' 48 հազար 475 դրամ: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը 500 դրամով ավելացնում է առաջարկվող գինը: Ու դա տեղի է ունենում անընդհատ: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Որպեսզի ձեր առաջարկած գինը տեսանելի լինի մյուս մասնակիցներին, գոնե մի քանի վայրկյան պետք է անցնի: Մի քանի վայրկյան էլ կպահանջվի, որ մյուս մասնակիցները մտածեն, մտքում ձեւավորեն իրենց առաջարկը եւ այն հանձնեն համակարգչին: Ու եթե նույնիսկ պատկերացնենք, որ աճուրդի բոլոր մասնակիցները օգտվում են աշխարհի ամենաարագ ինտերնետից, միեւնույն է, երկու իրար հաջորդող առաջարկների միջեւ գոնե մի քանի վայրկյանի տարբերություն պետք է լինի: Բայց, ինչպես տեսնում ենք վերը բերված նկարից, առաջարկների միջեւ այդ ժամանակահատվածը բացակայում է: Ինչպե՞ս կարող է դա լինել տեխնիկական տեսանկյունից:

Այդպես արագ, ակնթարթորեն արձագանքող մասնակիցը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս 4543 կոդով, թերեւս համակարգչային «ռոբոտ» է: Աճուրդի ավարտին «ռոբոտը» պարզապես ուղիղ 500 դրամով ավելի բարձր գին է առաջարկում ներկայացրած ցանկացած առաջարկին ի պատասխան: Եվ իր առաջարկը տեղադրվում է հենց այն ակնթարթին, երբ մյուս մասնակիցը ներկայացնում է առաջարկություն... Ստացվում է, որ հատկապես արժեքավոր իրերի աճուրդների ժամանակ պատահական անձինք չեն կարող հաղթել, իսկ հաղթողը միշտ համակարգչային «ռոբոտն է», որն էլ իր հերթին լիարժեքորեն ինտեգրված է ԴԱՀԿ վերահսկողության տակ գտնվող պաշտոնական կայքի հետ:

Թե ովքեր են այդ «ռոբոտները», որքան գումար են «վաստակել» իրենց գործունեության ընթացքում, հնարավոր է պարզել միայն իրավապահների կողմից անաչառ ու պրոֆեսիոնալ քննության արդյունքում: Սակայն նման քննության անցկացումը բացառված է ի սկզբանե: Այդ ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի «բախչեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ ՄիրզոյանԵվրահանձնաժողովը կարող է ընդլայնել երկրների լիազորությունները միգրանտների հոսքի պայմաններում
Ամենադիտված