ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական 

Քոչարյանը, եթե ինչ-որ բան որոշի, որևէ մեկի միջնորդության, օժանդակության կարիքը չի ունենա. Գառնիկ Իսագուլյան

Քաղաքական

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: «Իմ հայտարարությունը կրակոցներից 3-4 ժամ շուտ է եղել։ Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ համարձակություն եմ ունեցել կանգնել տեսախցիկի առաջ և կոչ անել և՛ Հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Օսկանյանը։

Թե Օսկանյանի կուսակցությունն ինչքանով կկարողանա նպաստել Մարտի 1-ի բացահայտմանը, կամ նորաստեղծ կուսակցությունն ինչ կփոխի Հայաստանի քաղաքական կյանքում, ցույց կտա ժամանակը: Թեմայի հետ կապված՝ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գառնիկ Իսագուլյանի հետ, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Պարո՛ն Իսագուլյան, ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հայտարարությանը:

- Նախ և առաջ, ինձ համար ընդունելի է ցանկացած մեկի կողմից կուսակցություն ստեղծելը։ Տարբեր քաղաքական գործիչներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր մտածում են, խնդիրների լուծման մեջ կարող են ունենալ իրենց ներդրումը, կարող են ստեղծել քաղաքական կուսակցություն և դրանով որոշակի գործունեություն ծավալել, քանի դեռ չեն կայացել կուսակցությունները դասական իմաստով։ Հիմա ունենք 70-ից ավել գրանցված կուսակցություն։ Նույն ձևով Վարդան Օսկանյանն էլ կարող է կուսակցություն ստեղծել և մտնել Հայաստանի քաղաքական դաշտ։

- Ի՞նչ տեղ կզբաղեցնի Օսկանյանը Հայաստանի քաղաքական դաշտում կամ ո՞ւմ տեղը կզբաղեցնի:

- Հայաստանում կուսակցություն չկա, որը ներկայացնի հասարակության որոշակի խավ։ Որևէ մեկը կարող է ասել՝ նոր ստեղծվող «Լուսավոր Հայաստան», պայծառ Հայաստան, գեղեցիկ Հայաստան կամ մյուս կուսակցությունները հասարակության ո՞ր շերտի շահերն են ներկայացնում։ Դրա համար, եթե Դուք ասեք՝ հասարակական ո՞ր շերտերն են զբաղված, ես կասեմ, թե Օսկանյանը որը կզբազեցնի։ Դա ամբողջությամբ բաց է, ծայրից ծայր։ Ցանկացած շերտ կարող է զբաղեցնել։

- Հայտնի է, որ Օսկանյանը 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ այն ժամանակվա գործող իշխանության մասն էր։ Այժմ նա այն ժամանակվա իշխանություններին համարում է պատասխանատուն։ Այդքանից հետո, Օսկանյանն ինչպե՞ս կկարողանա քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալել կամ հավատ ներշնչել։

- Օսկանյանը չի ասում՝ մեղավոր էին այդ օրվա իշխանությունները, այլ՝ այդ օրվա իշխանությունները միանշանակ մեղավոր են։ Հենց Մարտի 1-ից մի քանի օր հետո ես, լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հանդես եմ եկել հայտարարությամբ, որ ինքս էլ իմ մեղքի բաժինը տեսնում եմ այդ խնդրում։ Այդ նույն բանը ես շատ անգամ եմ ասել, որ իմ մեղքի բաժինը տեսնում եմ՝ որպես այդ օրվա իշխանություն։ Նույնն էլ Վարդան Օսկանյանն է ասում։ Հիմա, թե ինչո՞ւ են մարդիկ որոշել սարսափած աղմուկ բարձրացնել, ինչո՞ւ են ահաբեկված, սարսափած, ես չգիտեմ։ Ովքեր այն ժամանակ եղել են իշխանության կազմում, միշտ էլ ասել են, որ մեղքի բաժին ունենք։ Բայց դա չի նշանակում, որ մեղքի բաժինը հանվում է կազմակերպիչների վրայից, ովքեր մարդկանց տարան Մյասնիկյան և այլն: Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, իրենց մեղքի բաժինն ունեն։ Այլ բան է, որ ուշադրությունը սևեռված է Օսկանյանի հայտարարության վրա։ Իսկ թե ինչքանով վստահություն կներշնչի Օսկանյանի կուսակցությունը, սպասենք, տեսնենք՝ ինչպիսի արձագանք կունենա։

- Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է այդ հարցում։

- Իմ տեսակետը՝ շատ նորմալ երևույթ է, մարդը ստեղծել է կուսակցություն, թույլ տվեք թող աշխատի, ինչո՞ւ եք կանխավ եզրակացություններ անում։

- Կարծիք կա, որ Օսկանյանն իր կուսակցությամբ վերջնականապես ապահովում է Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը։

- Օսկանյանն իր բերանով հայտարարել է, որ Քոչարյանը որևէ կապ չունի այս կուսակցության հետ։ Մարդու ասածը չենք ընդունում, ընկել վերլուծություններ ենք անում։ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ այդ հնարավորությունն ունի՝ որպես Հյաաստանի քաղաքացի։ Քոչարյանը, եթե ինչ-որ բան որոշի, ապա որևէ մեկի միջնորդության, օժանդակության կարիքը չունի, ոչ էլ վախ ունի դրա մասին բարձրաձայն հայտարարելու։ Սա Ձեզ ասում է մի մարդ, ով ևս ինչ-որ առնչություն ունի Քոչարյանի հետ: Ինքը, եթե ուզի, բաց կհայտարարի ու կգա։ Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.am
Ամենադիտված