«Շիրակը» բողոք է ներկայացրել ՀՖՖ
Սպորտ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջև պրոֆեսիոնալ մրցումների 2015-16 թթ. Խաղաշրջանի մրցումների անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է բողոք ներկայացնել՝ կապված սույն թվականի մարտի 12-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Շիրակ» - «Միկա» հանդիպման մրցավարությանը, մասնավորապես, հանդիպման 89-րդ և 90-րդ րոպեներին տեղի ունեցած դրվագները վերաբերյալ, երբ երկու դեպքերում էլ «Միկա»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում ձեռքով են խաղացել, բայց կանոնների խախտում չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր Զավեն Հովհաննիսյանը։ «Շիրակը» 0:1 հաշվով պարտվեց «Միկային»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու