Գուրգեն Հովհաննիսյանը` արծաթե մեդալակիր
Սպորտ
Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր 8 մարզիկով:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը' գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով երեկ կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին, այսօր եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:
Եվ այսպես, հայ բռնցքամարտիկները Անապայից կվերադառնան 1 մեդալով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու