Մենք կարող ենք օգնել միասին (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օգնենք միասին» նախաձեռնության կոչին' օգնելու Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում հանրակացարանում ապրող … ընտանիքին, որտեղ առանց հայր մեծանում են հինգ անչափահասներ, արձագանքեցին բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, որոնց տրամադրած հագուստն ու սննդամթերքը նույն օրը հասցրեցինք Գյումրի:
Մեր աջակիցների առատաձեռնության շնորհիվ մենք կարողացանք օգնել ոչ միայն Կութսուզյան ընտանիքին, ինչի համար և,ըստ էության, ստեղծվել էր նախաձեռնությունը, այլև նույն և հարակից տարածքում բնակվող այլ անապահով մարդկանց, հատկապես երեխաների, ովքեր գտնվում են իսկապես ծանր պայմաններում:
«Օգնենք միասին» նախաձեռնությունը նախապես ծրագրել էր, որ ակցիան կլինի մեկանգամյա, սակայն Գյումրի այցելությունից հետո համոզվեցինք, որ շարունակականություն ապահովելու անհրաժեշտություն կա, ընդ որում, ցանկալի է, որ գործընթացն ընդլայնվի սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության միջոցով ևս:
Միաժամանակ, «Օգնենք միասին» նախաձեռնությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր մասնակցեցին մեր առաջին ակցիային, ովքեր, հուսով ենք, հավատարիմ կմնան կարիքի մեջ գտնվողներին աջակցելու իրենց գործելակերպին: Հատուկ շնորհակալություն «LEGARA» բեռնափոխադրող ընկերությանը, «Պռոշյանի կոնյակի գործարան», «Գլորիա չիզ» ընկերությանը, «NATFOOD» մսամթերքի գործարանին իր BIella և Ferma ապրանքանիշներով,«Բայազետ» մսամթերքի արտադրամասին, «Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասին , «Ապարան գրուպ» կաթնամթերքի արտադրամասին , «BIO GROUP» ընկերությանը, «Բաբիկ» մսամթերքի արտադրամասին, «Իգիթ» կաթնամթերքի արտադրամասին, «GOURMET DOURME» ընկերությանը, «VIKTORIA» մակարոնեղենի գործարանին, «SOFI» ընկերությանը, «Աշտարակ ձու» ընկերությանը, «NOYAN» ընկերությանը և բոլոր այն ընկերություններին, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները հիշատակվի:






















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը