Հայաստանում գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 17-ին' տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով' 21.02), գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժն զգացվել է Ստեփանավան քաղաքում' 3-4 բալ, Ագարակ քաղաքում' 3-4 բալ, Վանաձոր քաղաքում' 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը