Օբաման հրամանագիր է ստորագրել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստը, դրա պատճառը դարձել են Փենյանի կողմից միջուկային եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թե ինչ բովանդակություն ունեն այդ պատժամիջոցները, առայժմ հայտնի չէ: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցչի կողմից հնչեցված հայտարարության մեջ դրանք նկարագրվում են որպես «խիստ»:
«ԱՄՆ-ը եւ համաշխարհային հանրակցությունը չեն հանդուրժի ԿԺԴՀ-ի հանցավոր գործողությունները՝ կապված միջուկային եւ բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ: Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի դեմ, քանի դեռ նա չի սկսել կատարել իր միջազգային պարտավորությունները»,- հավելել է Էռնեստը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)