«Հայաստանը պետք է սպասի Թուրքիայի մասնատմանը». Վիկտոր Նադեին-Ռաևսկի
Քաղաքական
Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը միայն խնդիրներ կառաջացներ Ռուսաստանի և Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը, որի համաձայն՝ Մոսկվայի պայմանագրի չեղարկումն անհնար է, ցավալիորեն կընկալվի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում, և հատկապես Ռուսաստանում»,- RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Ռուսաստանի կողմից չափազանց անխոհեմ կլիներ չեղյալ հայտարարել պայմանագիրը և այդպիսով ստեղծել նոր խնդիրներ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որը հարցականի տակ կդնի նաև Հայաստանի անվտանգությունը, գտնում է պատմաբանը:
«Սակայն, այս իրավիճակն անհույս չէ. Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը հանգեցնում է Թուրքիայի անխուսափելի քայքայմանը: Հայաստանը պետք է սպասի Թուրքիայի մասնատմանն և արդեն սկսի աշխատել Կարսի պայմանագրի չեղարկման վրա: Այս դեպքում, իհարկե, արդեն ստիպված կլինի բանակցել քրդական պետության հետ: Նրանց հետ, ամենայն հավանականությամբ, հեշտ չի լինելու, սակայն կլինի շատ ավելի հեշտ, քան Թուրքիայի հետ», - նշել է Վիկտոր Նադեին-Ռաևսկին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին