Բակո Սահակյանը ցավակցություն է հայտնել Ասկերանի շրջանի հոգևոր հովվի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի ընտանիքին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի մահվան մասին: Նա եղել է Արցախի այն նվիրյալներից մեկը, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին' իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան