Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում, որպեսզի իր հովանավորյալ, անցած անգամ իր աջակցությամբ ընտրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվի։ Նկատի ունենալով, որ մարզը հանձնվել է դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, Սահակյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՅԴ դիրքերը չամրապնդվեն։ «Այո, պաշտպանում եմ Սարգիս Արամյանին, որը ՀՀԿ-ի թեկնածուն է»,– չհերքեց Սահակյանը։
Իսկ ՀՅԴ-ական մարզպետը կօգտագործի՞ վարչական լծակները, ՀՅԴ-ն էլ թեկնածու ունի։ «Հարցրեք իրեն»։ Գյոզալյանի կադրային ջարդի մասին էլ ասաց. «Չկա նման բան, Կարենի դիմումն էլ ես եմ ստորագրել»։ Խոսքն իր օգնական Կարեն Տոնոյանի մասին է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից