Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին 

«Սա իմ դպրոցն է, 3000 հազար պետք է մաղարիչ անեք». թիվ 197 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատել է դասվարին (տեսանյութ)

Հասարակություն

Արարատի մարզի բնակիչ Պետիկ Բլբուլյանի դուստրը տարրական դասարանի ուսուցչուհի է: Էրեբունու դպրոցներից մեկից ժամանակ առաջ տեղափոխվել է Նոր Նորքի թիվ 197 դպրոց։ Սակայն, այնտեղ նա երկար չաշխատեց։ Հունվար ամսին դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը նրան կանչում է և պահանջում աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշակերտների ծնողները դժգոհ են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց ուսուցչուհու հայրը, ով մի քանի օր է, ինչ Կառավարության նիստերից առաջ փորձում է հանդիպել Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ և ներկայացնել իր խնդիրը։ 

«Իմ աղջիկը շատ նորմալ աշխատել է, Էրեբունուց տեղափոխվեց Մասիվ, որպեսզի տանը մոտ լիներ։ Այնուհետև՝ հունվար ամսին, դպրոցի տնօրենը կանչեց իմ աղջկան իր մոտ և ասաց. «Սա իմ դպրոցն է, ես եմ որոշելու՝ դուք ստեղ կաշխատե՞ս, թե՞ ոչ, դիմում գրեք, հեռացեք»։ Տնօրենը պատճառաբանել է, որ ծնողները չէին ցանկանում։ Բայց չէին ցանկանում, թող տեղափոխություն անեին, 5 հատ տարրական դասարան կար։ Աղջիկս էլ միամտաբար դիմում է գրում և հեռանում։ Հաջորդ օրը գնում է, որպեսզի դիմումը հետ վերցնի, տնօրենը նույնիսկ չի ընդունում։ Մենք էլ օրենքը չգիտեինք, որ նա կարող է 3 օրվա ընթացքում դիմում գրել՝ նախորդ դիմումը չեղյալ համարելու համար»,- պատմեց մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ Նոր Նորքի թիվ 197 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Պետիկը դիմել է նաև քաղաքապետարան, սակայն ապարդյուն։ «Ինձ ասում են՝ նորմալ ձևով, ըստ օրենսդրության, ազատել են։ Ես էլ ասում եմ՝ ըստ օրենսդրության 5 աշխատանքային օրից հետո պետք է մրցույթ հայտարարվեր, ինչո՞ւ չեն արել։ Ինձ ասում են՝ դպրոցի տնօրենը հարմար չի գտել մրցույթ հայտարարել, այդ ժամերն արդեն դասավանդող կա։ Եթե այդ ժամերը դասավանդող կար, տարվա սկզբին մրցույթ ինչի՞ էիք հայտարարում։ Թե՞ շահույթը շատ մեծ էր։ Ամեն մի դասվարից 3-4 հազար դոլար է պահանջվում՝ այնտեղ աշխատելու համար։  

Քաղաքացին ասաց, որ իր աղջիկը կուսակցական պատկանելիություն չունի, քաղաքական հայացքների համար չեն հեռացրել։ «Ես կարող եմ մի բան ասել, բայց ապացուցել չեմ կարող։ Դասվարներից մեկը մոտենում է աղջկան և ասում. «Գիտեք, որ այստեղ աշխատելու համար 3-4 հազար դոլար է պահանջվում։ Գոնե 3000 հազարը պետք է մաղարիչ անեք»։ Աղջիկս էլ ասում է՝ ես նման գումար որտեղի՞ց պետք է տամ։ Այս դպրոցի տնօրենի ամուսինը քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի վարիչն է, թե վարիչի տեղակալը, չեմ հիշում։ Բաժնի վարիչներով իրար դպրոցներ են նվիրում։ Ենթադրում ենք, որ Հանրապետական է»,- եզրափակեց իր խոսքը։ 

Վերջում հավելենք, որ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը քաղաքացուն խոստացավ ուսումնասիրել հարցը և անպայման ընթացք տալ խնդրին։ ԼՈՒՐԵՐ.com-ը պատրաստ է ներկայացնել մյուս կողմի (դպրոցի) տեսակետը ևս։

Քրիստինա Աղալարյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր
Ամենադիտված