Օսկանյանը կվերցնի պատրաստի կուսակցությունը, ոչ թե կստեղծի նորը. «ՉԻ»
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ն գրում է.
«Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ «Ազատության» հետ զրույցում Oսկանյանը հայտարարել էր. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավականին առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»:
Սակայն այս հայտարարության մեջ հատկանշական են Օսկանյանի խոսքերը, թե ինքը դեռ պատրաստ չի հայտարարելու, որ «ստեղծվում է կուսակցություն»:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ունենալ, սակայն քաղաքական ուժը զրոյից ստեղծելը լուրջ խնդիր է, և հետո՝ տևական ժամանակ է պահանջում փաստաթղթային ու տեխնիկական շատ այլ առումներով: Եվ հիմա, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվում է ավելի հեշտ տարբերակ՝ որևէ «մարդ-կուսակցության» հետ պայմանավորվելու և վերանվանելու մասին. այսպես տեխնիկապես հեշտ է ու նաև հնարավորություն է տալիս պատրաստ լինել առաջիկա ԱԺ ընտրություններին:
«ՉԻ» աղբյուրները չեն բացառում, որ այդ «մարդ-կուսակցությունը» լինի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Պատահական չէ, որ Օսկանյանը խոսելով նոր կուսակցության մասին, դեռ չի հայտարարում դրա անունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից