Խորեն Հովհաննիսյանի նման ֆուտբոլիստներ հիմա չկան. Բուրյակ
Սպորտ
ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեոնիդ Բուրյակը ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Խորեն Հովհաննիսյանի խաղին՝ նշելով.
«Հովհաննիսյանի պես ֆուտբոլիստներ հիմա չկան: Եթե նա խաղար այսօր, ապա մեգաաստղ կլիներ: Տասը տարիների ընթացքում «Արարատն» էր մարմանորում և շատ գոլեր խփում: Նա իր ներդրումն է ունեցել ԽՍՀՄ-ի հավաքականի պատմության մեջ, չնայած որ հիմնական կազմում հազվադեպ էր լինում, սակայն նա ուժեղ ֆուտբոլիտ էր: Այդ սերնդում, եթե ֆուտբոլիստը ընդգրկվում էր հավաքականի հիմնական կազմում, ապա անպայման վարպետ էր լինում: «Արարատում» 70‑ականներին հավաքվել էր անհավանական սերունդ` Խորիկ Հովհաննիսյան, Արկաշա Անդրեասյան, Լյովա Իշտոյան, Էդիկ Մարկարով, Հովհաննես Զանազանյան: Չես համեմատի նրա հետ ինչ կա այսօր: Այդ պատճառով էլ ֆուտբոլիստները կարողանում էին նորամուտը նշել թոփ ակումբների դեմ խաղերում»,- Բուրյակի խոսքը մեջբերում է dynamo.kiev.ua-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու