Արթուր Միսակյանը երիտասարդ այլընտրանքային թեկնածու է
Քաղաքական
Բավականին ճանաչված թեկնածու է մեր թեկնածուն, երիտասարդ, այլընտրանքային թեկնածու է՝ մտավոր կարողություններով օժտված: Լուրջ գիտելիքներ է ձեռք բերել, լավ փորձ ունի: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նման տեսակետ հայտնեց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանի մասին:
Պատգամավորը նշեց, որ Արթուր Միսակյանը մասնակցել է ընտրություններին, նա եղել է համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու և բավականաչափ վստահության քվե է ստացել հրազդանցիների կողմից և խորհուրդ տվեց ուսումնասիրել 2012 թվականի ընտրությունների արդյունքները:
«Թե ինչ ճանապարհ կընտրի Հրազդանի ընտրողը, դա արդեն իրենց խնդիրն է, սարերի հետևում չեն ընտրությունները, և ժամանակը ցույց կտա»,- ասաց պատգամավորը:
Շարունակելով միտքը՝ Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ իրենց թեկնածուն ապագային ուղղված երիտասարդ է, երկար տարիներ լավ փորձ է կուտակել հրապարակային դաշտում՝ լինելով հրապարակային քաղաքական գործիչ:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար