Լևոն Յոլյանը փոշմանել է
Հասարակություն
«Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվելու համար Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբում նաիրիտցիների պահանջած մարդիկ կընդգրկվեն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակիցներից Արմեն Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ նախարարը փոշմանել է և որոշել աշխատանքային խմբում ընդգրկել իրենց կողմից առաջարկված մարդկանց։ Այս մասին նաիրիտցիները տեղեկացել են նախարարությունից։
Այդ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունեա երկուշաբթի՝ մարտի 21-ին։ Նաիրիտցիների ներկայացուցիչներին ևս հրավիրել են այդ նիստին։ Նշենք, որ գործարանի նախկին աշխատակիցները նախարար Յոլյանինց պահանջում էին նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին և Արագեղեցիկ Կարեյանին ընդգրկել այդ աշխատանքային խմբում, քանի որ ցանկանում էին իրենց վստահելի մարդիկ ունենալ։ Թե որն է նախարարի որոշման փոփոխության պատճառը, նաիրիտցիները դժվարանում են ասել։ Սակայն, նրանք միաձայն ողջունում են այս որոշումը և կարծում՝ դա ևս մեկ առաջընթաց է գործարանի վերագործարկման համար իրենց պայքարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը