Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին 

Հեղինակություն՝ փաստված գործերով

Վերլուծական

Ասում են՝ կադրերը որոշում են ամեն ինչ: Համաձայնե՛ք՝ դժվար է վիճարկել այս տեսակետը, մանավանդ, երբ աչքիդ առաջ ունես այնպիսի փայլուն օրինակներ, որոնց առկայությունը զուտ ֆիզիկապես թույլ չի տալիս չհամաձայնվել այս մտքին: Որքան էլ հաճախ քննադատաբար վերաբերվենք կառավարությանը, փորձենք մատնացույց անել այն բացթողումներն ու խութերը, որ հաճախ տեղ են գտնում հայրենի իշխանավորների աշխատանքային գործունեության մեջ, աչք փակել լավի, դրականի, գովելիի վրա մենք, պարզապես, չենք կարող:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասին, թերևս, բազմիցս է խոսվել, հատկապես շատ են քննարկվել վերջին տարիների' այս գերատեսչության ունեցած խոշորագույն ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք, առանց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անմիջական միջամտության ու նրա՝ ղեկավարման բարձր ունակությունների, պարզապես անհնարին կդառնային: Այս մարդը, եթե նկատած կլինեք, կառավարությունում այն քչերից է, որոնք ամեն կերպ աշխատում են հնարավորինս հեռու մնալ գերակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուց՝ փոխարենը կենտրոնանալով շատ ավելի կարևոր ու պետության համար առավել շոշափելի բաների վրա՝ կոնկրետ ոլորտ կայացնելով: Իսկ այն, որ հենց Արմեն Երիցյանի անվան հետ է կապված մեր երկրում Արտակարգ իրավիճակների նախարարության՝ որպես կարևորագույն պետական հաստատության կայացումն ու ծաղկումը, առանձնապես նորություն չէ. հենց նրա օրոք էր, որ, թո՛ղ ներվի ասել, մանավանդ հասարակության շրջանում ինչ-որ երկրորդական համարում ունեցող երբեմնի այս կառույցն այնպիսի թափով սկսեց զարգանալ, որ շատ ու շատ նախարարություններ և դրանց ղեկավարներ պարզապես կերազեին՝ ընդունակ լինելու գոնե ինչ-որ չափով ոտք մեկնել ներկայիս ԱԻՆ-ի հետ: Երիցյանը գործնականում զրոյից կառուցեց այս նախարարությունն ու այն դարձրեց յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը, նախարարություն, որ պատրաստ է, բառիս բուն իմաստով, հարկ եղած դեպքում և մարդու մատից փուշ հանել:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ մարտի 18-ին, ուղղակի պարզ ձեռքբերում ոչ մի կերպ չես համարի. Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ Նախագահը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ պաշտպանության նախարարը: Նշենք, որ ողջ տարածաշրջանում «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» առաջինը և միակն է իր տեսակի մեջ և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը, կոորդինացնել երկու երկրի համատեղ քայլերը և իրականացնել նորագույն մշակումներ: Ակնկալվում է, որ հայ և ռուս փրկարարների փոխգործակցությունը կնպաստի տարբեր ստորաբաժանումների մակարդակների բարձրացմանը, ինչպես նաև երկու երկրի միջև եղած փոխհասկացվածությանը: Տեղեկության կարգով նշենք, որ Հայաստանն աշխարհում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 34-րդ անդամ պետությունն է, հանգամանք, որն իրականություն է դարձել բացառապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ և վկայում է մեր երկրի միջագային հեղինակության մասին:

Հանկարծ մի միտք անցավ գլխներովս. տեսնես՝ այս հոդվածն ընթերցելիս ի՞նչ կմտածեն այն պետական չինովնիկները, որոնց մասին մամուլում հոդվածները, որպես կանոն, ունենում են բացասական երանգ, որոնք կա՛մ քննադատվում են, կա՛մ պախարակվում… Սիրելի՛ չինովնիկներ, եթե ցանկանում եք դառնալ ոչ միայն մամուլի, այլև ժողովրդի սիրելին, վերանայե՛ք ձեր գործելաոճն ու օրինա՛կ վերցրեք նրանից, ով գործնականում է փաստել իր ունեցած բարձր մարդկային ու մասնագիտական որակներն ու ունակությունները, այլ ոչ թե զբաղվեք զուր տեղը «ջուր ծեծելով». խնայե՛ք թե՛ ձեր, թե՛ մեր նյարդերը…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին
Ամենադիտված