Պայծառը ներկայացել է իբրև գուշակ ու «չար աչքերը» հանելու պատրվակով…
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Պայծառ Վարդանյանն ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Շաքե Դանիելյանի վստահությունը, վերջինիս ներկայացել է որպես գուշակ: Ըստ մեղադրական եզրակացության, Պ. Վարդանյանը «չար աչքերը» հանելու պատրվակով Շ. Դանիելյանից 2015թ. սեպտեմբերի կեսերինի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1/1 շենքի 36-րդ բնակարանում նրանից վերցրել է խոշոր չափերի' 684 000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և խարդախությամբ հափշտակել դրանք:
Բացի վերը նշվածից, Պ. Վարդանյանը, համաձայն քր. գործի նյութերի, 2015թ. սեպտեմբերի կեսերին վերոնշյալ հասցեում Շաքե Դանիելյանի ամուսնու' Արա Ներսիսյանի պարանոցին նկատելով 763 000 դրամ արժողության ոսկյա շղթա, խարդախությամբ այն հափշտակելու դիտավորությամբ, կրկին «չար աչքերը» հանելու և այն հետ վերադարձնելու պատրվակով, Ա. Ներսիսյանից վերցրել է հիշյալ ոսկյա շղթան և հափշտակել այն:
Վերը նշված արարքի համար Պայծառ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին