«Բորուսիան» չի կարողանա անմիջապես գտնել Հումելսին համարժեք փողարինող. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Մատս Հումելսի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ ֆուտոլիստը պայմանագիր է կնքել իր նախկին թիմի` Մյունխենի «Բավարիայի» հետ:
«Մենք կզգանք ոչ միայն հիանալի պաշտպանի, այլև իսկական մարդու, մեր ավագի ու լիդերի կարիքը: Այս ամենը կրկնակի կամ եռակի անգամ բարդացնում է մեր խնդիրը: «Բորուսիան» չի կարողանա փոխարինել Հումելսին և գնտնել խաղացողի, ով կկարողանա անմիջապես նման մակարդակի խաղալ: Պետք է այլ կերպ լուծենք այս խնդիրը», - Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու