Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտ
Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցում էր Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու