Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ 

Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռանը հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ (լուսանկարներ)

Արցախ

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավային ուղղությամբ 2016-ի ապրիլին

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:

1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը Բլումբերգ-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Լելե թեփե-ում «շատ փոքր հատված»-ի իրական չափերը

Մենք, բնականաբար, հնարավորություն չունենք 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թե որքան է Արցախյան կողմի դիրքային և տարածքային կորուստը հարավային՝ Լելե թեփե-ի ուղղությամբ, սակայն ծանոթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտեզներ, համեմատելով հայկական և ադրբեջանական դիրքերը մինչև 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարող ենք իրականությանը մոտ պատկեր ունենալ:

Այսպիսով, Լելե թեփե-ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

1994-ի հունվարյան ողբերգությունը

Նախքան 1994-ի մայիսյան զինադադարը, Արցախյան ուժերը գրոհով հասել էին Հորադիզ երկաթուղային կայարան: Այն հայկական ուժերի վերահսկողության տակ էր որոշ ժամանակ: 1994-ի հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակում սկսեց երեք ուղղություններով' Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի և Հորադիզի հատվածներում: Հակառակորդը հետ բերեց Հորադիզ երկաթուղային կայարանը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց ճեղքել և մոտ 15 կմ խորությամբ եւ 5 կմ լայնությամբ առաջանալ հարավարևելյան' Հադրութի ուղղությամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ադրբեջանական դիվերսիոն խմբավորման անցումը Արցախյան ուժերի թիկունք:

Այս հոդվածը պատրաստելու ընթացքում ես, ըստ իմ տրամադրության տակ գտնվող 1991-1994 թթ. պատերազմի զոհերի ցուցակի, հաշվեցի, թե որքան է եղել հայկական զոհերի թիվը Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին: Հորադիզ կայարանը հետ գրավելու համար կատաղի մարտեր էին ընթանում: Այդ ամիսներին հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ: Արցախյան երկուսուկես տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը՝ զինվորական և քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000:

Վարանդա/Ֆիզուլիի շրջանն այսօր

Ֆիզուլիի շրջանը և համանուն քաղաքը նախկինում կոչվել է Կարյագինո: 1930-ին նախկին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինո շրջանի (уезд) մի մասի վրա ձևավորվեց նոր վարչական միավոր, որը 1959-ին՝ ի պատիվ բանաստեղծ Մուհամմեդ Ֆիզուլիի, վերանվանվեց Ֆիզուլի:

Նախքան Ադրբեջանի հռչակումը՝ 1918-ը, Կարյագինոն հիմնականում բնակեցված էր ռուս մոլոկաններով:

Արցախ-Ադրբեջան շփման գիծը 1994-ի մայիսին հաստատված զինադադարով անցնում է նախկին Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանով:

Ճշգրիտ դժվար է ասել, թե նախկին Ֆիզուլիի շրջանի որ մասն է մնացել Ադրբեջանին: Երբ նայում ենք քարտեզին, նկատելի է, որ շրջանի կեսից պակասն է գտնվում այսօրվա ԼՂՀ տարածքում: Հաշվի առնելով, որ մինչև 1993-ի օգոստոսի 23-ը (սա այն օրն է, երբ Արցախյան բանակը առանց լուրջ կորուստների մտավ Ֆիզուլի) շրջանի տարածքը 1386 քառակուսի կիլոմետր էր, կարելի է ասել, որ մոտավորապես 600 քառակուսի կիլոմետրն է այսօր գտնվում Արցախի կազմում:

Արցախի կազմում գտնվող նախկին Ֆիզուլիի տարածը գրեթե բնակեցված չէ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում գտնվող Ֆիզուլիի շրջանում կա 22 բնակավայր: Շրջանի ամենամեծ բնակավայրը Հորադիզ քաղաքատիպ ավանն է:

Տարիներ առաջ Արցախի իշխանությունները Ֆիզուլի քաղաքը և շրջանը, որտեղ մի քանի տասնյակ հայ է բնակվում, վերանվանեցին Վարանդա:

Ո՞վ է Ֆիզուլին

Ֆիզուլին 15-րդ դարի նշանավոր պոետներից ու մտածողներից Մոհամմեդ իբն Սուլեյմանի գրական անունն է: Ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում, գրել արաբերեն, պարսկերեն և օսմաներեն:

Թաթուլ Հակոբյան
aniarc.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ)
Ամենադիտված