Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ 

Շուրջ 1000 եհովականներ տարբեր երկրներից եկել են Հայաստան ինչ-որ հավաք-համաժողովի մասնակցելու

Հասարակություն

Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկատվության, վերջերս շուրջ 1000 եհովականներ տարբեր երկրներից եկել են Հայաստան ինչ-որ հավաք-համաժողովի մասնակցելու: Տեղեկատվության աղբյուրն Անգլիայից է: Կա նաև տեղեկություն, որ նրանք Հայաստան են եկել Վրաստանով, սակայն տվյալ լուրը մեզ ճշտել դեռ չի հաջողվել: Այս օրերին, երբ Արցախում գրեթե պատերազմ է, այս տեղեկությունը շատ մտահոգիչ է, իսկ խնդիրը' լուրջ:

Գաղտնիք չէ, որ Եհովայի վկաների դավանանքը նրանց թույլ չի տալիս ծառայել պետությանը, պետության առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարել, առավել ևս' զենք վերցնել ու թշնամուց պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց հայրենակիցներին: Մարդու իրավունքները պատրվակող Արևմուտքի դավադիր ճնշմամբ Հայաստանի Հանրապետությունը 2003թ. ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք, դա էլ կարծես քիչ էր, հետո մասամբ բավարարելով Եհովայի վկաների, նրանց արևմտյան հովանավորների պահանջները, փոփոխություններ ու լրացումներ կատարեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Եհովայի վկաներն ու նրանց հովանավորները, սակայն, սրանով էլ չեն բավարարվում, պահանջում են օրենքը դարձնել ավելի ազատական (լիբերալ), այսինքն' իրենց կրոնական համոզմունքների, դավանանքի պատճառով ծառայել չցանկացող աղանդավորների համար առավել արտոնյալ կարգավիճակ սահմանել:

Ըստ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հրապարակած տեղեկատվության, «վերջերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության շահերը ներկայացնող իրավաբան Ելենա Մարգարյանը, որը Փաստաբանների պալատի անդամ է, դիմել է պատկան մարմիններին' արտակարգ իրավիճակների նախարարությունում այլընտրանքային ծառայություն անցնող Եհովայի վկաների ծառայության վայրը և բնույթը փոխելու խնդրով:

Իրավաբանը նշել է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները պետք է այլընտրանքային ծառայություն անցնեն այնպիսի վայրերում, որոնք որևէ առնչություն չունեն զինվորական կառույցների հետ, որևէ ձևով կապ չունեն պետության պաշտպանության հետ»:

Բոլորին էլ պարզ է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում ծառայությունը որևէ կապ չունի պետության զինված պաշտպանության հետ: Դուք երբևէ տեսե՞լ եք ինքնաձիգով կամ այլ զենքով զինված հրշեջի, փրկարարի…Այլ կերպ ասած, Եհովայի վկաները հրաժարվում են ոչ միայն այլընտրանքային ծառայությունից, որը կապված չէ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ, այլև փորձում են հրաժարվել նույնիսկ ՀՀ զինված ուժերի կառուցվածքում չգտնվող, քաղաքացիական հաստատություն հանդիսացող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այլընտրանքային աշխատանքային ծառայությունից, որը նախատեսված է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով: Նրանք ընդհանրապես փորձում են հրաժարվել թեկուզ զինված ուժերից դուրս գտնվող ցանկացած վայրում այլընտրանքային աշխատանքային ծառայությունից, եթե այդ ծառայությունը որևէ կերպ կապված է մեր պետության, քաղաքացիների պաշտպանության հետ: Սա արդեն ակնհայտորեն չափն անցնել է:

Թեև այսօր Հայաստանում այլընտրանքային ծառայություն է անցնում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության մոտ 200 անդամ, սակայն, ըստ դիտարկումների, նախորդ տարիների համեմատ, անցած տարվա ընթացքում հիշյալ կազմակերպության անդամ 15-18 տարեկան պատանիների թիվն ավելացել ու գնալով ավելանում է, ինչը հուշում է, որ բանակում զինված ծառայությունից խուսափողների քանակն առաջիկայում էլ ավելի է մեծանալու: Տրամաբանական է ենթադրելը, որ կլինեն նաև մարդիկ, որոնք հատկապես ներկա իրավիճակում զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, իրենց նախաձեռնությամբ կամ ծնողների հորդորով կանդամագրվեն հիշյալ աղանդավորական կազմակերպությանը: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, եթե նույնիսկ ոչ այսօր, ապա վաղը սպառնալիք է լինելու մեր ազգային անվտանգության նկատմամբ:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ)
Ամենադիտված