Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի հաղթող
Սպորտ
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի՝ Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ:
Հարկ է նշել, որ հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում 2 անգամ հանդիպել էր ռուս մրցակցին և պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացավ առավելության հասնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները' 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու