Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է 

Մի շարք աղանդավորներ ներկայիս կիսապատերազմական իրավիճակում սկսել են փախչել երկրից

Վերլուծական

ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկատվության համաձայն, որոշ աղանդավորական կազմակերպությունների մի շարք անդամներ, հետևորդներ ապրիլի սկզբի ռազմական լայնածավալ գործողություններից հետո, այսինքն' ներկայիս կիսապատերազմական իրավիճակում սկսել են փախչել երկրից: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Եհովայի վկաներին, թեև Հայաստանից հեռացողների թվում կան նաև այլ աղանդավորական կազմակերպությունների հետևորդներ: Ճիշտ է, նրանց թիվը մեծ կամ շատ մեծ չէ, բայց նշված երևույթը տեղիք է տալիս առնվազն մտահոգության:

Եթե համեմատաբար խաղաղ ժամանակ նրանք պատճառաբանելով իրենց կրոնական համոզմունքները, հրաժարվում էին ծառայել Հայոց բանակում, զենք վերցնել, կատարել հայրենիքի պաշտպանության հետ կապված ցանկացած գործողություն, ապա վերջին շրջանում սա կարծես բավարար չհամարելով, սկսել են լքել երկիրը' հնարավոր պատերազմական գործողություններին չմասնակցելու նպատակով:
Եհովայի վկաների դավանանքը, ինչպես հայտնի է, նրանց թույլ չի տալիս ծառայել պետությանը, պետության առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարել, առավել ևս' զենք վերցնել ու թշնամուց պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց հայրենակիցներին: Թույլ չի տալիս ընդհանրապես ծառայել պետությանը թեկուզ առանց զենքի, քանի որ նրանք պետությունը, պետական կառույցը նույնացնում են Սատանայի հետ:

Դժվար չէ հասկանալ, որ վերոնշյալ իրողությունները լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգության նկատմամբ, համենայն դեպս, եթե այսօր դեռ լուրջ սպառնալիք չեն, ապա առկա միտումների պսհպանման ու զարգացման պարագայում վաղը հաստատապես դառնալու են այդպիսին: Թեև այժմ մոտ 200 է Հայաստանում զենք վերցնելուց հրաժարված և այլընտրանքային ծառայության անցած անձանց թիվը, սակայն 2015թ., նախորդ տարվա համեմատ, կա այլընտրանքային ծառայությունը նախընտրած անձանց թվի աճ:

ՀՀ իշխանությունները եվրոպական որոշ կառույցների և, ընդհանրապես, Արևմուտքի ճնշմամբ կամ պահանջով օրենսդրորեն առանց այն էլ մեծ արտոնություններ են տվել մարտական հերթապահությունից, զենք վերցնելուց հրաժարվող աղանդավորներին, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը հնարավորինս հարմարեցրել նրանց պահանջներին: Սակայն նրանք ու նրանց արևմտյան հովանավորները, ինչպես նաև Արևմուտքից տրվող դրամաշնորհներով այստեղ գործունեություն ծավալող հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ եղած արտոնություններն և օրենքը բավարար չհամարելով, պահանջում են էլ ավելի մեծ արտոնություններ, իրավունքներ: Այսօր այդ արտոնությունների, իրավունքների անհրաժեշտության մասին խոսեցին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ' ԼԳԲՏի անձանց իրավունքների պաշտպանության համար» խորհրդաժողովի որոշ մասնակիցներ:

Դե, ինչպես հայտնի է, ԼԳԲՏ-ն հապավում է, նշանակում է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ, այսինքն' միջոցառումը այդ այլասերված անձանց իրավունքների պաշտպանության, դրան նպատակամետ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների վերաբերյալ էր, հետևաբար ընթերցողներին կարող է անհասկանալի լինել, թե մի կերպ այլընտրանքային ծառայությանը համաձայնող աղանդավորները նրանց հետ ի՞նչ կապ ունեն: Պարզաբանենք հակիրճ' միջոցառման որոշ մասնակիցներ դուրս եկան ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության շրջանակից և խոսեցին ավելի լայն խմբերի, այսպես կոչված, իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Ստացվում է, որ «մարդու իրավունքներ» ասվածը' այն հասկացությամբ ու սահմանմամբ, ինչ Արևմուտքն է մոգոնել ու մեզ հրամցնում, կոչված է պետություններին, հասարակություններին այլասերելու, փչացնելու, ստրկացնելու, նրանց պաշտպանունակությունը նվազեցնելու, ժողովրդի փոքրամասնության ու մեծամասնության միջև երկպառակություն առաջացնելու, նրան թուլացնելու համար, համենայն դեպս, փաստացի ծառայում է այդ նպատակին: Ընդունելի՞ են այսպիսի «մարդու իրավունքները»… Իհարկե՛ ոչ:

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք, մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, վերջերս շուրջ 1000 եհովականներ տարբեր երկրներից եկել են Հայաստան ինչ-որ հավաք-համաժողովի մասնակցելու: Այսինքն' այն օրերին, երբ Արցախում գրեթե պատերազմ էր:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ
Ամենադիտված