Ամերիկյան կողմը հավատում է Ադրբեջանի խոստմանը՝ պահպանել հրադադարը. Միլսը հայտարարություն է արել
Քաղաքական
Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Կարծում եմ՝ դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն։ Նման հայտարարությամբ է այսօր լրագրողների հետ զրույցում հանդես եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Դեսպանը լավատեսորեն է վերաբերվում հունիսին կայանալիք հաջորդ հանդիպման մասին հայտարարությանը ևս։ Ըստ նրա՝ դա լավատեսություն է հաղորդում ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորման գործընթացին։
Ռիչարդ Միլսը նաև նշեց՝ համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների և կհանգեցնի ԼՂ խնդրի համակողմանի կարգավորմանը։
ԱՄՆ դեսպանը բավական լավատեսական տրամադրություններ ուներ և կարծես՝ համոզված է, որ այս անգամ Ադրբեջանը կկատարի խոստումը։ Թե ինչու է ամերիկյան կողմը համոզված, որ հրադադարը չի խախտվի ադրբեջանական կողմից, դժվար է ասել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին