Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է 

Ադրբեջանը ձեռնոց է նետում Ռուսաստանին…

Վերլուծական

Հանրահայտ ճշմարտություն է այն, որ Ռուսաստանը, որպես համաշխարհային գերտերություն, իր ներկայիս կարգավիճակին կարողացել է հասնել ոչ միայն շնորհիվ հզորագույն բանակի ու փայլուն դիվանագիտության, որ նոր մակարդակի հասավ ներկայիս արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրոք, այլև այն բնական ահռելի ռեսուրսների, որ ունի այս երկիրն իր ընդերքում:

Մասնավորապես՝ բոլորը գիտեն այն պարզ ճշմարտությունը, որ Եվրոպայի վրա Պուտինի ունեցած կարևոր լծակներից մեկը, եթե չասենք կարևորագույնը, Հին աշխարհի ունեցած էներգետիկ կախվածությունն է Ռուսաստանից, ինչն էլ շատ դեպքերում օգնում է Մոսկվային ստեղծել լուրջ հակակշիռ Վաշինգտոնին Եվրոպայում. Արևմուտքում բոլորն են հասկանում, որ ներկայումս Ռուսաստանը Հին աշխարհի համար այն կարևորագույն էներգետիկ ռեսուրսների անփոխարնելի աղբյուրն է, առանց որի անհնար է պատկերացնել զարգացած երկրների տնտեսությունն ընդհանրապես:

Բայց ինչպես հայտնի է, ամեն բան իր չափն ու սահմանն ունի, ու մոտ ապագայում ամենևին էլ չի բացառվում այն, որ Ռուսաստանի դիրքերը եվրոպական էներգետիկ շուկայում էապես թուլանան, ու Մոսկվան կորցնի ոչ միայն Եվրոպայի վրա ազդելու իր տնտեսական կարևորագույն լծակներից մեկը, այլև, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական, քանի որ դատելով այսօր Հունաստանում տեղի ունեցածից՝ խաղի մեջ է մտնում Ադրբեջանը՝ որպես անկախ էներգամատակարար երկիր, որ պետք է ժամանակի ընթացքում, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի այլընտրանք դառնա Ռուսաստանին եվրոպայում. Բաքուն նախատեսում է Եվրոպա հասցնել տարեկան 10 մլրդ կուբամետր գազ, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ռուսական «Գազպրոմի» գործերի վրա:

Այսպես՝ մայիսի 18-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Տրանսադրիատիկ գազատարի հիմնարկեքի արարողությունը, որով նախատեսվում է գազ մատակարարել Եվրոպային ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից: Ինչպես հայտնում են ինֆորմացիոն աղբյուրները, հիմնարկեքի արարողությանը մասնակցել են Հունաստանի և Վրաստանի վարչապետերը, Բուլղարիայի և Ադրբեջանի փոխվարչապետերը, Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ալբանիայի էներգետիկայի նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ամենայն հավանականությամբ, Տրանսադրիատիկ գազատարը՝ TAP-ը, անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքներով, այնուհետև Ադրիատիկ ծովով դուրս է գալու Իտալիա:

Այսքանից հետո մի շատ բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են որոշ ռուս չինովնիկներ ու քաղաքական վերլուծաբաններ համարել, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: Մի՞թե նմանները չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը ոչ թե ռազմավարական գործընկերներ են, այլ էներգետիկ մրցակիցներ, ինչից բխում է և այս երկու երկրների աշխարհաքաղաքական անհամատեղելիության աներկբա փաստը: Վստահ ենք՝ շատ էլ լավ հասկանում են, պարզապես փորձում են անել ամեն բան՝ չայրելու Ադրբեջանի հետ Մոսկվայի ունեցած կամուրջները՝ այդ ընթացքում նաև շռայլելով խոսքեր, որոնք ոչ մի էական փաստարկ իրենց հիմքում չեն կարող ունենալ. եթե Արևմուտքի համար Ադրբեջանը գործիք է աշխարհում ռուսական ազդեցության դեմ պայքարում, ապա ինչպե՞ս կարող է այդ գործիքը բարեկամ հանդիսանալ մի երկրի համար, որի դեմ այն օգտագործվում է. հարց, որի պատասխանը գտնելն, ըստ մեզ, այնքան էլ դժվար չէ…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ
Ամենադիտված