«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնեց սեփական հակառեկորդը
Սպորտ
Անգլիայի առաջնության 38-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես արդեն տեղեկացրել էինք, 3:1 հաշվով հաղթել էր «Բորնմութին»:
Արդյունքում մանչեսթերյան թիմն առաջնությունն ավարտեց 19 հաղթանակով: Նույնքան հաղթանակ թիմը տարել է նաև 2013/14 մրցաշրջանում, որն ակումբի վատագույն արդյունքն է Անգլիայի առաջնության պատմության մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն ավարտեց 49 գոլով: Opta-ի տեղեկությունների համաձայն՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մինչ հիմա սա ակումբի պատմության մեջ 5-րդ դեպքն է, որ թիմն Անգլիայի առաջնությունում խփում է 50-ից պակաս գոլ: Նման արդյունք գրանցվել է 1973, 1974, 1989 և 1990 թթ.:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու