Հայաստանի Մ15 հավաքականը հաղթեց Բելառուսին
Սպորտ
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ մայիսի 20-ին, ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու