Սեմյոնովկայում 30 գծամետր երկարությամբ ճանապարհ է փլուզվել
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում ճանապարհը փլվել է մոտ 30 գծամետր երկարությամբ՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ճանապարհային երթևեկության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, առաջին փլուզումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ին, երկրորդ և ավելի խոշորը՝ մայիսի 17-ին:
Փլուզման հիմնական պատճառը տեղումներն են: Գյուղամիջյան փլուզված ճանապարհը միաժամանակ Սեմյոնովկա-Դիլիճան ճանապարհի Մ-4 հատվածն է, որն առայժմ երթևեկելի է,սակայն վտանգավոր է հետագա շահագործման համար և վերականգնման խիստ կարիք ունի: Այսօր տեղում ուսումնասիրություն են կատարել ՀՀ կապի և տրանսպորտի, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ԱԻՆ մասնագետները: Կարծում ենք, որ ճանապարհի վերականգնման համար կգտնվեն համապատասխան միջոցներ»,-նշեց բ աժնի վարիչը:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը