«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցություններն ընտրատարածքներն իրար մեջ բաշխելու շուրջ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքներն իրար մեջ բաշխելու շուրջ։ Ինչպես հայտնի Է՝ ընտրական նոր օրենսգրքով նախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձևավորվելու Է մեկը, և գործող 41 ընտրատարածքները դառնալու են 13-ը։ Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել։
Բանն այն Է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միևնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն։ Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին։ Ուստի իշխանական պատգամավորները փորձում են՝ որքան հնարավոր Է՝ շուտ իրավիճակը հասկանալ, որպեսզի կարողանան իրենց ապագա մանդատի հարցը լուծել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից