«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում: Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում:
Առաջին հերթափոխին մեկնել է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի է ունենում զենքի հանձնում-ընդունում: Մեր աղբյուրների փոխանցմամբ' ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև: Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»։
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից